չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի արտադրամասում պայթյունի հետևանքով իր քաղաքացու զոհվելու փաստը

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի արտադրամասում պայթյունի հետևանքով իր քաղաքացու զոհվելու փաստը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հունվարի 15-ին Բաքվի Բինագադի շրջանի կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով իր երկրի 35-ամյա քաղաքացի Սերաջ Յուսիբովի մահվան փաստը: Այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 7 մարդ։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև հաղորդում է 24 տուժածների մասին։

«Վրաստանի քաղաքացու մահվան փաստը հաստատվել է: Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է զոհվածի ընտանիքի անդամների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհվածը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, Բոլնիսի շրջանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Նախիդուրի գյուղի բնակիչ էր։ Տղամարդը Բաքու էր մեկնել գումար վաստակելու նպատակով։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան» և «Անփութություն, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան» հոդվածներով։

  • Կիսվել: