հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Վրացական երազանք»-ը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Կախա Կալաձեին

«Վրացական երազանք»-ը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Կախա Կալաձեին

«Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Կախա Կալաձեին։ Տեղեկությունը հաստատել է կուսակցությունը, փոխանցում է aliq.ge-ն:

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի  առաջադրման արարողությունը կկայանա վաղը՝ հուլիսի 31-ին։

Կախա Կալաձեն երրորդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում։

Կալաձեն առաջին անգամ մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականին, իսկ երկրորդ անգամ վերընտրվել է 2021 թվականին։

«Վրացական երազանք»-ի քաղաքապետի առաջադրումը պետք է տեղի ունենար անցյալ շաբաթ, բայց կուսակցությունից հայտնեցին, որ տեխնիկական պատճառով թեկնածուի առաջադրումը հետաձգվել է և կկայանա այս շաբաթ։

  • Կիսվել: