«Վրացական երազանք» կուսակցության հիմնադրի տան մոտ կրակոցի ձայներ են լսվել
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ, որտեղ ընթանում էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների բողոքի ցույցը, լսվել են կրակոցի ձայներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ կրակողը «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցներից է եղել, որը փորձել է վախեցնել ներկաներին:
Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել միջադեպի կապակցությամբ: