Վրաց-հայկական սահմանին ՀՀ սահմանապահները ձերբակալել են բելոռուս ընդդիմադիր բլոգեր Դիանա Մոիսեենկոյին
Հենց նոր վրաց-հայկական սահմանին ՀՀ սահմանապահները ձերբակալել են բելոռուս ընդդիմադիր բլոգեր Դիանա Մոիսեենկոյին, ով բելոռուսական իշխանությունների կողմից որոնվում է ընդդիմության հանրահավաքներին ակտիվորեն մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Ըստ նրա՝ Մոիսեենկոյին ձեռնաշղթաներով տարել են Նոյեմբերյան քաղաքի Ոստիկանություն։
Ըստ Լապշինի՝ կինը կմնա անազատության մեջ մինչև Դատարանի համապատասխան որոշումը։