շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վոլոգոդսկի շրջանում ականատեսներին հաջողվել է նկարահանել պտտահողմը (տեսանյութ)

Վոլոգոդսկի շրջանում ականատեսներին հաջողվել է նկարահանել պտտահողմը (տեսանյութ)

Ականատեսները տեսանկարահանել են Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզի Վոլոգոդսկի շրջանում մոլեգնող խոշոր պտտահողմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որբնության երևույթը պատկերող ուշագրավ տեսանյութը հրապարակվել է ВКонтакте սոցիալական ցանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է հսկայական պտտահողմը վեր բարձրանում երկրից, իսկ երկնքում կայծակներ են երևում:

Ինչպես երևում է՝ ուժեղ քամու պատճառով ծառերը ևս ուժգին տատանվում են:

Տորնադոն հասել է Վոլոգդայի մարզի Տարնոգսկի շրջանի բնակիչներին: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել, սակայն տորնադոյի հետևանքով մի քանի տասնյակ ծառերն են արմատախիլ եղել:

 

  • Կիսվել: