երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է ազատ արձակել մարտական փորձ ունեցող կալանավորներին

Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է ազատ արձակել մարտական փորձ ունեցող կալանավորներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն`ռազմական գործողություններին մասնակցելու համար:

«Ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների մասնակիցները, իրական մարտական փորձ ունեցող ուկրաինացիներն ազատ կարձակվեն կալանքից: Նրանք կկարողանան քավել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում: Որոշ մարդկանցից` հակաահաբեկչական գործողության (АТО) մասնակիցներից, նաև հանվում են բոլոր պատժամիջոցները: Գլխավորը հիմա պաշտպանությունն է»,-  «Տելեգրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին:

  • Կիսվել: