Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Շնորհավորում եմ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին այսօր Վալդայ ակումբում քննարկման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այն, ինչ ասվել է նրա կողմից՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում, ուկրաինական ճգնաժամի կարգավորում, նվազագույնն արժանի է ուշադրության»,-հավելել է նա:
Շնորհավորելով Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Պուտինը հայտնել է, որ պատրաստ է նրա հետ շփումների։
Հարցին՝ ինչպես կվարվի, եթե Թրամփը զանգահարի իրեն ու հանդիպման առաջարկ անի, Պուտինը նշել է․
«Ինձ համար ամոթալի չէ նույնիսկ եթե ես ինքս զանգեմ: Ես դա չեմ անում, քանի որ արևմտյան երկրների ղեկավարներն ինչ-որ փուլում գրեթե ամեն շաբաթ ինձ զանգահարում էին, հետո կտրուկ դադարեցրին զանգերը։ Դե, եթե չեն ուզում, պետք չէ, ինչպես տեսնում եք՝ ողջ-առողջ ենք, զարգանում ենք, եթե կցանկանան վերականգնել շփումները, կրկնում եմ՝ դեմ չենք, շփումները կվերականգնենք, կսկսենք երկխոսել»։
Տեսանյութը՝ այստեղ: