շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է. Ուշակով

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է. Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է, Կրեմլն այն կհայտարարի ավելի ուշ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով՝ հանդիպման համար հնարավոր ժամանակահատված է նշվել հաջորդ շաբաթը, այժմ քննարկվում են հանդիպման այլ մանրամասներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր մոտ ժամանակներս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման լավ հեռանկարի մասին: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել էր, որ դեռ պարզ չէ՝ հաջորդ շաբաթ կկայանա՞ արդյոք Թրամփ-Պուտին հանդիպումը։

  • Կիսվել: