չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վինիսիո՞ւս, թե՞ Մբապե․ Ռեալում ընտրություն են կատարել

Վինիսիո՞ւս, թե՞ Մբապե․ Ռեալում ընտրություն են կատարել

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տարիներին ակումբի սպորտային նախագիծը կառուցել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը, գրում է armsport.am-ը: 

Ըստ աղբյուրի՝ հավանականություն կա, որ գալիք ամառ մադրիդյան ակումբը կարող է վաճառել վինգեր Վինիսիուս Ժունիորին, որը խանգարում է Մբապեին խաղալ հարձակման ձախ եզրում։ Սակայն ընդգծվում է, որ այս որոշումը հեշտ չի լինի «սերուցքայինների» ղեկավարների համար։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermark-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է է 180 միլիոն եվրո։

 

  • Կիսվել: