երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի նիստը

Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի նիստը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի երկրների նիստը:

Այդ մասին հաղորդում է«Եվրոնյուս»-ի հաղորդագրությունը:
 
Ըստ աղբյուրի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնության են հասել փոխարինելու տեսախցիկները ցենտրիֆուգների արտադրությունում այն բանից հետո, երբ դրանք, ըստ լուրերի, վնասվել են հարձակման հետևանքով, ինչի համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին:
 
Իրանն էլ հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա ուսումնասիրել տեսանյութը միայն պատժամիջոցների վերացումից հետո։
 
«Երբ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեն դրան՝ մենք տեղեկատվության հասանելիություն կստանանք: Նախադրյալը, որի հիման վրա ստորագրվել է այդ պայմանագիրը, այն էր, որ դա տեղի կունենա, երբ համաձայնություն ձեռք բերվի, և ես ենթադրում եմ, որ համաձայնության կհասնենք այն ժամանակ, երբ հանվեն պատժամիջոցները, բայց դա այլ մարդկանց որոշելիքն է», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
 
Ինչպես նշում է «Եվրոնյուս»-ը՝ Վիեննայի բանակցությունների նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձնել Իրանի միջուկային համաձայնագրի մասնակցությանը, ինչպես նաև ստիպել Թեհրանին դադարեցնելու իր միջուկային գործունեությունը:

  • Կիսվել: