շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերջին մեկ օրում Կամչատկայում 50 ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.5-ից մինչև 6.5 մագնիտուդ ուժգնությամբ

Վերջին մեկ օրում Կամչատկայում 50 ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.5-ից մինչև 6.5 մագնիտուդ ուժգնությամբ

Վերջին 24 ժամվա ընթացքում Կամչատկայում 3,5-ից մինչև 6,5 մագնիտուդով 50 ցնցում է գրանցվել, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունից

«Մեկ օրում 50 հետցնցում է տեղի ունեցել՝ 3.5-ից մինչև 6.5 մագնիտուդով։ Բնակավայրերում մի անգամ 3-ից 5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է զգացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կամչատկայի Պետրոպավլովսկում և Վիլյուչինսկում շարունակում են գործել ժամանակավոր կացարանների կետեր, որտեղ գտնվում են 17 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Տուժածների հետ աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները։

Կլյուչևսկայա հրաբխի վրա 24 ժամվա ընթացքում մոխրի երեք արտանետում է գրանցվել, Կլյուչի գյուղում մոխրի աննշան տեղում է նկատվել։ Փրկարարները նախազգուշացնում են հրաբխային ակտիվության պատճառով Միլկովո-Ուստ-Կամչատսկ մայրուղու (153-ից մինչև 187 կիլոմետր) հատվածում առաջացած սողանքի վտանգի մասին։

«Կլյուչևսկայա հրաբխի պարոքսիզմալ ժայթքման հավանականությունը պահպանվում է՝ մոխրի արտանետումների բարձրությամբ մինչև 12 հազար մետր է»,- ընդգծել են ԱԻՆ-ից։

Մասնագետները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ Ավաչինսկի և Կլյուչևսկայա հրաբուխներ այցելելուց՝ բարձր սեյսմիկ ակտիվության պատճառով։ Շարունակում են ակտիվություն ցուցաբերել Բեզիմյաննի, Շիվելուչ, Կարիմսկի և Կրաշենիննիկովա հրաբուխները։

Հուլիսի 30-ին Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել՝ 8,8 մագնիտուդով: Սեյսմոլոգները նշում են հետցնցումների ինտենսիվության և հզորության աստիճանական նվազում։  Ստորգետնյա ցնցումների մեծ մասը չեն զգացվում բնակավայրերում։

  • Կիսվել: