Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացած ութ հոգուց երեքը երեխաներ են
Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 123 պաղեստինցի, նրանց թվում՝ 21 երեխա, վիրավորվել է 437 մարդ, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Հաղորդվում է նաև, որ միևույն ժամանակահատվածում այդ տարածքում սովից մահացել է առնվազն ութ մարդ, նրանց թվում՝ երեք երեխա։
Սովից մահացածների ընդհանուր թիվը ներկա պահին հասնում է 235-ի, որոնցից 106-ը երեխաներ են:


