շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերջապես լսում ենք, որ Ռուսաստանն ընդունում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

Վերջապես լսում ենք, որ Ռուսաստանն ընդունում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

Վերջապես լսում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն ընդունում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Ցավալի է, որ նման ուշացումով, 2013 թվականից ի վեր, Ռուսաստանի Դաշնությունը շարժվում էր դեպի այս պարզ միտքը»:

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ «եթե նույնիսկ Պուտինն ընդունի դա, ապա որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես Հունգարիան, ևս պետք է ուշադրություն դարձնեն դրան»։

  • Կիսվել: