շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 բեռնատար կա

Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 բեռնատար կա

Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1000 հայկական բեռնատար է հերթագրվել։
 
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2889 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1082-ը հայկական են։
Խցանումների պատճառը Ռուսաստանից եկող քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Սահմանը հատելու գործընթացը երբեմն մինչև 15 ժամ է տևում։
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղին Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային երթուղին է։

  • Կիսվել: