չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում զոհվել է 32 կուբացի

Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում զոհվել է 32 կուբացի

Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում զոհվել է 32 կուբացի, հայտնել է Կուբայի կառավարությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ զոհերը Կուբայի զինված և հետախուզական ծառայությունների անդամներ էին։

«Հավատարիմ իրենց անվտանգության և պաշտպանության պարտականություններին՝ մեր հայրենակիցները արժանապատվորեն և հերոսաբար կատարեցին իրենց պարտականությունը և զոհվեցին կատաղի դիմադրության, հարձակվողների դեմ անմիջական մարտում կամ ռմբակոծությունների հետևանքով», – ասվում է հայտարարության մեջ։

Կուբան հունվարի 5-ին և 6-ին ազգային սուգ է հայտարարել զոհերի հիշատակին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ի գիշերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։

  • Կիսվել: