շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վենեսուելան ԱՄՆ-ին մեղադրել է իր բացառիկ տնտեսական գոտում ձկնորսական նավն ապօրինի բռնագրավելու համար

Վենեսուելան ԱՄՆ-ին մեղադրել է իր բացառիկ տնտեսական գոտում ձկնորսական նավն ապօրինի բռնագրավելու համար

Վենեսուելան շաբաթ օրը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ մեղադրելով իր բացառիկ տնտեսական գոտում ձկնորսական նավն ութ ժամով բռնագրավելու համար այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ուժերը Կարիբյան ավազանում պարեկություն են իրականացնում՝ թմրադեղերի կարտելներ փնտրելով: Այս մասին տեղեկացնում է AFP-ը։

Նշվումէ , որ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլը հայտարարել է, որ նավը, որի վրա եղել է թյունոս որսացող ինը մարդ, ուրբաթ օրը «ապօրինի և թշնամական» կերպով բռնագրավվել է USS Jason Dunham ռազմանավի կողմից։

«Ռազմական նավը իջեցրել է 18 զինված գործակալ, որոնք բարձրացել են նավ և ութ ժամ զբաղեցրել փոքր, անվնաս նավը», — ասել է նա՝ միջադեպը որակելով «ուղղակի սադրանք՝ ռազմական միջոցների ապօրինի և չափազանց օգտագործման միջոցով»։

ԱԳ նախարարի խոսքով՝ նրանք, ովքեր բռնագրավման հրաման են տվել, «փնտրում են միջադեպ, որը կարդարացնի պատերազմի սրացումը Կարիբյան ավազանում՝ Կարակասում ռեժիմը փոխելու նպատակով»։

Խիլը պահանջել է Միացյալ Նահանգներից «անմիջապես դադարեցնել այդ գործողությունները, որոնք վտանգի տակ են դնում անվտանգությունն ու խաղաղությունը Կարիբյան ավազանում»։

Վերջին շաբաթներին երկու երկրների հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճել է, երբ Վաշինգտոնը հրահանգել է վերջին տարիների ամենախոշոր ռազմածովային ուժերի կուտակումը Կարիբյան ավազանում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վենեսուելացի թմրադեղերի վաճառականների դեմ գործողություն իրականացնել՝ ուժեղացնելով ճնշումը նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա։ Միացյալ Նահանգները մեղադրում է Մադուրոյին՝ իբր կոկաինի վաճառքի կարտելը ղեկավարելու մեջ և վերջերս կրկնապատկել է նրա գլխագինը՝ այն հասցնելով 50 միլիոն դոլարի։

  • Կիսվել: