ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Վաշինգտոնը կարծիք հայտնելու իրավունք չունի. Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարությանը

Վաշինգտոնը կարծիք հայտնելու իրավունք չունի. Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարությանը

Մերժելով ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի չհամագործակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը, ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Այն երկրները,որոնք չդատապարտեցին Իրանի միջուկային օբյեկտի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունները, այդ օբյեկտում մոնիտորինգի վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք չունեն», գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը, Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա: Մոհամմադ Էսլամին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ռուսաստանը «4+1» խմբի անդամ է և այսօր կայանալիք բանակցություններում ռուսական կողմի հետ կխոսենք ՀԳՀԾ-ի մասին»:

Իրանի նախագահի տեղակալ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա իր ռուս պաշտոնակից, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևի հետ հանդիպելու և բանակցելու նպատակով: Մոսկվայում Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, դեսպանության անդամները, և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի պատասխանատուները:

Մոսկվա կատարած այցի ընթացքում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Իրանի Ատոմայն էներգիայի կազմակերպության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցություններն ու վերջին իրադարձություները:

 

  • Կիսվել: