ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը. ԱՄՆ նախագահի խորհրդական

Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը. ԱՄՆ նախագահի խորհրդական

Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը։ Այս մասին հայտարարել է Բաքվում աշխատանքային այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան:

«Համաձայնեցրել ենք մեր առաջնահերթություններն այն բանից հետո, երբ որոշվել է, որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը»,-ասել է նա:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Պոդեստան տեղեկացրել է, որ նաև հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի հետ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը:

 

  • Կիսվել: