շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայող է ինքնահրկիզվել

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայող է ինքնահրկիզվել

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայող է ինքնահրկիզվել, հայտնել են ԱՄՆ արտակարգ իրավիճակների ծառայությունները, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ մինչ ինքնահրկիզումը՝ նա բղավել է, որ «այլևս չի ցանկանում մասնակցել ցեղասպանությանը», ապա սկսել է գոռալ՝ «Ազատություն Պաղեստինին»։

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները մարել են կրակը, իսկ տուժածին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ Պենտագոնը հայտնել է, որ զինծառայողը մահացել է։

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին, հայտնել են, որ ինքնահրկիզված տղամարդը գտնվում էր ակտիվ զինվորական ծառայության մեջ։ Գործի առիթով հետաքննություն է սկսվել:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դեսպանատան աշխատակիցները չեն ճանաչում ինքնահրկիզված տղամարդուն:

  • Կիսվել: