ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վաշինգտոնն Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի

Վաշինգտոնն Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի

Վաշինգտոնն Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի: Այս մասին տեղեկացրել են Պենտագոնից:

Հայտնում են, որ այն կներառի NASAMS զենիթահրթիռային երկու համակարգ, նախկինում մատակարարված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար զինամթերք, ինչպես նաև 150,000 հրետանային արկ և հակամարտկոցային ռադարներ։

Ըստ Պաշտպանության նախարարության՝ Ջո Բայդենի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 7,6 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն։

 

  • Կիսվել: