շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վաշինգտոնն Իրանին դարձյալ «վճռական նախազգուշացում» է հղել՝ կապված Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետ

Վաշինգտոնն Իրանին դարձյալ «վճռական նախազգուշացում» է հղել՝ կապված Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետ

Պաշտոնական Վաշինգտոնն Իրանին ՛՛վճռական նախազգուշացում՛՛ է հղել՝ կոչ անելով Թեհրանին ՛՛Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին զսպվածություն ցուցաբերել՛՛: Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Նա նշել է, որ եթե տարածաշրջանում գտնվող ամերիկացի զինվորականներին վտանգ սպառնա, ապա Վաշինգտոնը կդիմի ՛՛համարժեք քայլերի՛՛:

՛՛Միանշանակ է, որ մենք գործողությունների կդիմենք, եթե ստիպված լինենք պաշտպանել (Մերձավոր Արևելքում գտնվող-[mb.) զինվորականներին և բազաները։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ազգային անվտանգության ոլորտում մեր տարածաշրջանային շահերին, և հենց դա է պատճառը, որ նախագահ Բայդենն ավիակիրների երկու հարվածային խմբեր է ուղարկել այդ շրջան՛՛,մասնավորապես ասել է Քիրբին:

  • Կիսվել: