ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարշավայի երեք ընտրատեղամասերում ռումբի մասին ահազանգեր են եղել. ԶԼՄ–ներ

Վարշավայի երեք ընտրատեղամասերում ռումբի մասին ահազանգեր են եղել. ԶԼՄ–ներ

Վարշավայի երեք ընտրատեղամասերում ռումբի մասին ահազանգեր են եղել, գրում են տեղի ԶԼՄ–ները: Որոշ աղբյուրներ հայտնում են նաև ենթադրյալ պայթյունների մասին, որոնց վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան:

Ըստ հրապարակումների՝ միջադեպերը տեղի են ունեցել մինչ ընտրական հանձնաժողովների փակվելը։ Շուրջ 200 մարդ տարհանվել է, ոստիկաններն ու սակրավորները տեղում աշխատում են։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Լեհաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Քվեարկության արդյունքները կորոշեն՝ արդյոք «Իրավունք և արդարություն» կուսակցությունը (PiS), որը ղեկավարում է երկիրը ութ տարի, կմնա իշխանության, թե վերջինիս կփոխարինի լիբերալ ընդդիմությունը՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ։ . 

Այս պահին Յարոսլավ Կաչինսկու պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը ձայների 36,8 տոկոսով առաջատար է խորհրդարանական ընտրություններում:

Սա նշանակում է, որ իշխանության մեջ գտնվող կուսակցությունը չի կարողանա մեծամասնություն ստանալ 460-տեղանոց խորհրդարանում, որը վայելում էր իր կառավարման վերջին ութ տարիներին։ Կաչինսկին ստիպված է գործընկեր փնտրել իշխող կոալիցիա կազմելու համար։ 

«Կաչինսկու կուսակցության իշխանության դարաշրջանն ավարտվել է, ընդդիմադիր ուժերը հաղթել են»,- ասել է Դոնալդ Տուսկը։ 

  • Կիսվել: