ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վանի նահանգում ձնահոսքերի հետևանքով զոհերի թիվը հասել է չորս տասնյակի

Վանի նահանգում ձնահոսքերի հետևանքով զոհերի թիվը հասել է չորս տասնյակի

Թուրքիայում՝ Վան նահանգի լեռնային շրջանում տեղի ունեցած երկու ձնահոսքերի զոհերի ընդհանուր թիվը հասել է 39-ի: Տուժել է 84 մարդ: Այս մասին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ զոհվել է 33 հոգի:

Լեռնային գոտում պայթեցման աշխատանքներ են իրականացվել՝ հետագայում հավանական ձնահոսքերը կանխելու նպատակով: Փրկարարական աշխատանքները շարունակում է 180 փրկարար, աշխատում է 23 միավոր տեխնիկա:

  • Կիսվել: