հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուժգին երկրաշարժ՝ Իրանում․ տուժածների թիվը հասել է 35-ի

Ուժգին երկրաշարժ՝ Իրանում․ տուժածների թիվը հասել է 35-ի

Իրանի հարավում տեղի ունեցած 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ երկրաշարժը, որի օջախը գտնվել է Սպահան, Կոխգիլուե և Բոյրահմեդ նահանգների սահմանին, գյուղական շրջաններում ավերածությունների է հանգեցրել, վնասվել են բազմաթիվ շենքեր, փակվել են գյուղական մի շարք ճանապարհներ։

Ըստ հաղորդման՝ երկրաշարժից տուժած շրջան են ուղարկվել Իրանի Կարմիր մահիկի խմբերն ու փրկարարական այլ ուժեր։

  • Կիսվել: