Ուժեղ ՆԱՏՕ․ դաշինքի նոր գլխավոր քարտուղարը նշել է իր առաջնահերթությունները
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ դաշինքը կնախապատրաստի ապագայի մարտահրավերներին, կավելացնի ֆինանսավորումը և կխթանի նորարարությունը։
«Առաջին առաջնահերթությունը ՆԱՏՕ-ի ուժեղ պահելն է, բոլոր սպառնալիքներից արդյունավետ պաշտպանություն ապահովելը: Դրա համար մեզ անհրաժեշտ են ավելի շատ ուժեր, ավելի լավ հնարավորություններ, նորարարության ավելի արագ տեմպեր: Դա կպահանջի ավելի շատ ներդրումներ», - ասել է նա:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Յենս Ստոլտենբերգը կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցել է Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Բրյուսելում, Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում։