շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուզբեկստանում 70 000 դոլարի բժշկական դիմակների «գաղտնարան» է հայտնաբերվել

Ուզբեկստանում 70 000 դոլարի բժշկական դիմակների «գաղտնարան» է հայտնաբերվել

Ուզբեկստանի մաքսատան աշխատակիցները Տաշքենդի տներից մեկում 70 000 դոլարի բժշկական դիմակների պահեստ են հայտնաբերել, տեղեկացրել է հանրապետության Մաքսային պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հայտնաբերված ապրանքը պատրաստվել էր արտասահմանում հետագա վերավաճառման համար։ Այժմ այդ փաստով մաքսային ստուգում է կատարվում։

Հիշեցնենք, որ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարել են Ուհան քաղաքում պնեւմոնիայի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչ է դարձել կորոնավիրուսի նոր տեսակը, որին տրվել է Covid-2019 պաշտոնական անվանումը։

  • Կիսվել: