հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ութ թեկնածուներ կպայքարեն Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար

Ութ թեկնածուներ կպայքարեն Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար

Ութ թեկնածուներ կպայքարեն Բորիս Ջոնսոնի տեղի համար՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հայտարարել է պաշտոնների համար մրցույթի կազմակերպման պատասխանատու հանձնաժողովը։

Թեկնածուների թվում են՝ Քեմի Բադենոհը, Սուելլա Բրեյվերմանը, Ջերեմի Հանթը, Փենի Մորդաունթը, Ռիշի Սունակը, Թոմ Թուգենդհաթը, Լիզ Թրասը եւ Նադհիմ Զահավին։
 
Պատգամավորներ Սաջիդ Ջավիդն ու Ռեհման Չիշտին առաջադրվելու մտադրություն են հայտնել, սակայն թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակումից առաջ հրաժարվել են մասնակցությունից։ Այս ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները պետք է ստանային առնվազն 20 անվանակարգ։
 
Քվեարկության առաջին փուլը կսկսվի չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին։

  • Կիսվել: