ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուսումնասիրություններ ենք անցկացնում Վիեննայի բանակցություններին վերադառնալու համար. ԻԻՀ ԱԳՆ

Ուսումնասիրություններ ենք անցկացնում Վիեննայի բանակցություններին վերադառնալու համար. ԻԻՀ ԱԳՆ

ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Ուսումնասիրություններ ենք անցկացնում Վիեննայի բանակցություններին վերադառնալու համար», գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված ասուլիսում, ԻԻՀ արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Չպետք է սպասենք Վիեննայի բանակցությունների արդյունքին»:

ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու-Յորք այցելած Իրանի արտգործնախարարը Աֆղանստանի իրադարձությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին ասել է.«Իրանի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ Աֆղանստանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն կարելի է ձեռք բերել միայն բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ կառավարության ձևավորման միջոցով, վկայում է այն մասին, որ մենք ճիշտ տեղում ենք կանգնած»:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանն Աֆղանստանում բոլոր կողմերի հետ կապի մեջ է և բոլոր կողմերին խրախուսում է այդ ուղղությամբ:

 

  • Կիսվել: