Ուկրաինայում զոհվել է 198 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա
Ուկրաինայում զոհվել է 198 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։
Ըստ հաղորդման՝ վիրավորում է ստացել 1115 քաղաքացի, որից 33-ը երեխաներ են։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողություններ սկսելու մասին։
Հակամարտող կողմերը հայտնել են զոհերի և վիրավորների մասին, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։