երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել

Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել

Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել` 5 զինվորական և 10 խաղաղ բնակիչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

«Ուկրաինայի հայ համայնքի վիճակն ընդհանուր առմամբ վատ չէ։ Արևմտյան Ուկրաինայի հայերի համար իրավիճակը ծանր է, սակայն ավելի խաղաղ պայմաններում են, իսկ մնացած մասերում գտնվողների վիճակն այնպիսին է, ինչ մյուսներինը։ Սննդամթերքի խնդիր կա, օրինակ, Սումիում, Չեռնիկովում, Խերսոնում»,–ասել է Մկրտչյանը։
 
Նրա խոսքով` Խարկովում և Մարիուպոլում նույնպես վիճակը վատ է, քանի որ ամեն ինչ փակ է` դեղատներ, խանութներ, իսկ առաջին անհրաժեշտության մթերքը չեն կարողանում տեղ հասցնել։
 
Մկրտչյանը նշել է, որ տեղեկություն չկա` քանի հայ է լքել Ուկրաինան։ Սահմանապահ մարմիններին խնդրել են տվյալներ տրամադրել, թե «յան» ազգանունով քանի մարդ է հատել սահմանը, պատասխանել են, որ հոսքը մեծ է, տարանջատելու հնարավորություն չունեն։
 
«Ես ինքս Կիևի մերձակայքում եմ։ Կիևը 50 000–անոց հայ համայնք է համարվում, բայց հիմա, իմ կարծիքով, դրա կեսից էլ քիչ հայ է մնացել»,–ասել է Մկրտչյանը։
 
Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիները հանգիստ լքում են Ուկրաինան` հայտնվելով ԵՄ գոտում, որպեսզի այնտեղից Հայաստան վերադառնան։ Իսկ ազգությամբ հայ, բայց Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ծերերը, կանայք և երեխաները նույնպես անարգել հասնում են ԵՄ գոտի, որպեսզի այլ երկիր տեղափոխվեն։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք հիմնականում:

  • Կիսվել: