շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են. Լավրով

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են. Լավրով

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հիմա աշխարհագրությունն այլ է։ Դա հեռու է միայն ԴԺՀ և ԼԺՀ լինելուց, դա նաև Խերսոնի շրջանն է, Զապորոժիեի մարզը և մի շարք այլ տարածքներ, և այդ գործընթացը շարունակվում է, ընդ որում՝ հետևողականորեն ու համառորեն՛՛:

Լավրովը հավելել է, որ քանի դեռ Արևմուտքը մեծ հեռահարության զենք է մատակարարում Ուկրաինային, հատուկ գործողության աշխարհագրական նպատակներն է՛լ ավելի հեռու կշարժվեն ներկա գծից։

  • Կիսվել: