Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցել է վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականին։ Այս որոշումը, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նշանակում է ամբողջ կառավարության հրաժարականը։
Մասնավորապես նշվում է, որ Ռադայում որոշմանն աջակցել են 258 պատգամավորներ։
Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի նախագահական թիմի աղբյուրների՝ հուլիսի 14-ի դրությամբ՝ Սվիրիդենկոն չէր համաձայնվել վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո ստանձնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները, իսկ այն մասին, որ Սվիրիդենկոն ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան կդառնա, հայտնել էր պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակ-ը։
Ուկրաինական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ գործոծղ դեսպան Օլգա Ստեֆանիշինան անձնական պատճառներով խնդրել է հեռանալ պաշտոնից։
Կիրակի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում շուտով կսկսվեն կադրային փոփոխություններ, որոնք պետք է երաշխավորեն թարմացված քաղաքական ռազմավարության իրականացումը:
Հաղորդվում է նաև, որ թեև նոր վարչապետի վերջնական թեկնածու դեռևս չի ընտրվել, կառավարությունն այժմ քննարկում է չորս թեկնածուի անուն՝ «Նաֆթոգազի» վարչության նախագահ, «Ուկրնաֆթի» տնօրեն Սերգեյ Կորեցկի, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալ, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորով և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխով։



