շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է. Սլովակիայի վարչապետ

Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է. Սլովակիայի վարչապետ

Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։ Պատգամավորների հետ հանդիպմանը նման կանխատեսում է արել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է»։

Սլովակիայի վարչապետը հավելել է, որ այս հարցում առաջընթաց է ակնկալում Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից։

Ըստ նրա՝ այնտեղ կքննարկվի Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու թեման, իսկ այդ հրավերը «չի կարող անվճար լինել»։

 

  • Կիսվել: