շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայում պատերազմը կարող է մարդկության զգալի հատվածին դատապարտել սովի և աղքատության․ ՄԱԿ

Ուկրաինայում պատերազմը կարող է մարդկության զգալի հատվածին դատապարտել սովի և աղքատության․ ՄԱԿ

Ուկրաինայում պատերազմը կարող է մարդկության զգալի հատվածին դատապարտել սովի և աղքատության, այնպիսի ծավալներով, որոնք նախկինում չեն եղել նախորդ տասնամյակների ընթացքում: Այս մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ուկրաինայի պատերազմը կարող է մարդկության 1/5-ից ավելին ընկղմել աղքատության, կարիքի և սովի մեջ՝ տասնամյակների ընթացքում չտեսնված մասշտաբով: Պատերազմի և դրա հետևանքների միակ կայուն լուծումն աշխարհի ամենաաղքատ և ամենախոցելի մարդկանց համար խաղաղությունն է», գրել է նա:

Ուկրաինական պատերազմն արդեն խաթարել է մատակարարման շղթաները և առաջացրել վառելիքի, սննդի և տրանսպորտի գների արագ աճ։ Բացի հացահատիկի արտահանումից, Ուկրաինան արևածաղկի ձեթի առաջին մատակարարն է, թռչնամսի, մեղրի և կաթնամթերքի խոշորի մատակարար:

  • Կիսվել: