հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինայում պատերազմի վետերանը գնդակահարել է ընկերոջը՝ Զելենսկիի վերաբերյալ բանավեճից հետո

Ուկրաինայում պատերազմի վետերանը գնդակահարել է ընկերոջը՝ Զելենսկիի վերաբերյալ բանավեճից հետո

Ուկրաինայում պատերազմի վետերանը գնդակահարել է ընկերոջը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերաբերյալ բանավեճից հետո։ Նշվում է, որ նրանք վիճել են այն մասին, թե ով է ավելի լավը՝ Պյոտր Պորոշենկոն, թե՞ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Լենտան։

Ոստիկանությունից հայտնել են, որ սպանությունը տեղի է ունեցել Կիևի շրջանում։ Վեճի երկու մասնակիցներն էլ հարբած են եղել։ Տուն վերադառնալիս՝ ավտոմեքենայի մեջ տղամարդիկ շարունակել են վեճը, ինչից հետո նրանցից մեկը վերցրել է որսորդական հրացանը և գնդակահարել ընկերոջը։

  • Կիսվել: