երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինայում հակամարտությունը չի վերածվի միջուկային պատերազմի. Իտալիայի ԱԳՆ

Ուկրաինայում հակամարտությունը չի վերածվի միջուկային պատերազմի. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն հարցազրույց է տվել Corriere della Sera պարբերականին՝ հայտարարելով, որ Ուկրաինայում հակամարտությունը չի վերածվի միջուկային պատերազմի:

Նա նշել է, որ ինքն այսօր դրա վտանգը չի տեսնում։

Իտալիայի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Հարկավոր է զգուշություն ցուցաբերել, բայց այսօր նման վտանգ չկա, մենք աշխատում ենք հակամարտությունում ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը կանխելու ուղղությամբ։

Հարկավոր է ականջալուր լինել միջնորդական գործընթացի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Չինաստանի գնահատականներին։ Չնայած նրա հետ եղած մեր հակասություններին՝ Չինաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ՛՛:

 

  • Կիսվել: