երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինայում գազի պաշարները կազմում են 9,5 միլիարդ խորանարդ մետր.Ուկրաինայի վարչապետ Շմիգալ

Ուկրաինայում գազի պաշարները կազմում են 9,5 միլիարդ խորանարդ մետր.Ուկրաինայի վարչապետ Շմիգալ

Ուկրաինայում գազի պաշարները կազմում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետր, արդյունահանումը շարունակվում է բոլոր օբյեկտներում, բացառությամբ պատերազմական գոտում տեղակայվածների, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Գազի պաշարներն այժմ գտնվում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում։ Շարունակվում է գազի ներկրումը Հունգարիայից, Սլովակիայից և Լեհաստանից։ «Укргаздобыча»-ն շարունակում է գազ արտադրել բոլոր օբյեկտներում, բացառությամբ նրանց, որոնք գտնվում են անմիջականորեն շփման գծում»,- ասել է նա տեսաուղերձում։

ՌԴ էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի խոսքով՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության գոտում ՌԴ ԶՈւ հսկողության տակ է գտնվում միայն երկու գազատար՝ «Նովոպսկովը » և «Կուպյանսկը»։

Նրա խոսքով՝ ևս երկու կոմպրեսորային կայաններ գտնվում են ուկրաինական կողմի վերահսկողության տակ։

  • Կիսվել: