հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինայում եղանակային վատ պայմանների հետեւանքով 10 մարդ է զոհվել

Ուկրաինայում եղանակային վատ պայմանների հետեւանքով 10 մարդ է զոհվել

Ուկրաինայում եղանակային վատ պայմանների հետեւանքով զոհվել է 10 մարդ, եւս 23-ը, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորվել։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

«Բարդ եղանակային պայմանների հետևանքով Օդեսայում, Խարկովում, Նիկոլաևում և Կիևում մահացել է 10 մարդ, տուժել է 23 մարդ, այդ թվում՝ 2 երեխա»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Կլիմենկոյի խոսքով՝ Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերի ութ ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ երթևեկության համար, Ուկրաինայի 11 շրջանների 411 բնակավայրեր դեռ հոսանքազրկված են։

  • Կիսվել: