Ուկրաինայում «Բուչայի սցենարով» նոր սադրանքներ են նախապատրաստվում. ՌԴ ՊՆ
Ուկրաինան ավարտել է Կոնոտոպում, Տրոստյանեցում, Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության մասնակցությամբ նոր սադրանքների նախապատրաստումը ՛՛Բուչայի սցենարով՛՛, հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ներկայումս ավարտվել է Սումիի շրջանի Կոնոտոպ և Տրոստյանեց քաղաքներում, ինչպես նաև Կիևի շրջանի Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության ներգրավմամբ նման սադրանքների նախապատրաստումը՛՛։
Ըստ Միզինցևի՝ Կիևը ևս մեկ սադրիչ նյութ է նախապատրաստում խաղաղ բնակիչների մահվան մասին՝ ՛՛իբր ռուսական բանակի գործողությունների հետևանքով՛՛։