հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ուկրաինայի ԶՈւ-ն վերահսկում է Կուրսկի մարզի 92 բնակավայր. Զելենսկի

Ուկրաինայի ԶՈւ-ն վերահսկում է Կուրսկի մարզի 92 բնակավայր. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի մարզի 1250 քառ. կմ տարածք և 92 բնակավայր, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մի քանի ամիս առաջ աշխարհում շատերը եթե լսեին, որ մենք ծրագրում ենք այնպիսի գործողություն, ինչպիսին Կուրսկի մարզում է, կասեին, թե դա անիրատեսական է, և որ դա Ռուսաստանում գոյություն ունեցող ամենակարմիր գծերի հատում կլիներ: Ռուսաստանի բոլոր «կարմիր գծերի» հայեցակարգն այս օրերին ինչ-որ տեղ Սուջայի մատույցներում խորտակվել է»:

  • Կիսվել: