Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում ավելի քան 40 անգամ անօդաչուներով գրոհել է Բելգորոդի մարզը
Անցած օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները ավելի քան 40 անօդաչուներով հարձակվել են Բելգորոդի մարզի վրա, մեկ խաղաղ բնակիչ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի հարվածի տակ են հայտնվել 9 շրջանների 24 բնակավայրեր։ Արձակվել է 33 արկ և գրանցվել 42 անօդաչուի գրոհ, որոնցից 15–ը խոցվել և ճնշվել են։ Հաշվետու ժամանակահատվածում տարբեր ավերածություններ են հայտնաբերվել 5 մասնավոր տներում և 5 տրանսպորտային միջոցներում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։


