հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է վերջին օրերին ռուսական հինգ մարտական օդանավ ոչնչացնելու մասին

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է վերջին օրերին ռուսական հինգ մարտական օդանավ ոչնչացնելու մասին

Ուկրաինացիները նախօրեին ոչնչացրել են երկու մարտական ինքնաթիռներ՝ մեկ Սու-34 և մեկ Սու-30։ Այս մասին այսօր հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ Սու-34-ը ոչնչացվել է Դոնեցկի մարզի օդային տարածքում, իսկ Սու-30-ը խոցվել է Սև ծովի շրջանում:

Դեկտեմբերի 22-ին ուկրաինացիները հայտնել էին հարավային ուղղությամբ ռուսական երեք Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ ոչնչացնելու մասին։

Նշենք, որ ռուսական պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել:

  • Կիսվել: