երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը զոհվել է նռնակի պայթյունից իր իսկ ծննդյան օրը․ նռնակը նվերի տուփերից մեկի մեջ է եղել

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը զոհվել է նռնակի պայթյունից իր իսկ ծննդյան օրը․ նռնակը նվերի տուփերից մեկի մեջ է եղել

Կիևի մերձակայքում գտնվող Չայկի գյուղում նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնականը՝ 39-ամյա Գենադի Չաստյակովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Զալուժնիի թելեգրամյան ալիքին հղումով։

«Այսօր ողբերգական հանգամանքներում՝ իր իսկ ծննդյան օրը, ընտանեկան շրջապատում մահացել է իմ օգնականն ու մտերիմ ընկերը՝ մայոր Գենադի Չաստյակովը։ Նվերներից մեկում գործարկվել է անհայտ պայթուցիկ սարք»,- գրել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը՝ հավելելով, որ միջադեպի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն դատաքննության ընթացքում։

Բարձրաստիճան զինվորականի մահը հաստատել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ ՆԳՆ խոսնալ Մարյանա Ռևայի խոսքով՝ միջադեպի հետևանքով ծանր վիրավորում է ստացել նաև Չաստյակովի 13-ամյա որդին։ Վերջինս հոսպիտալացվել է։

Ինչպես Klymenko.time պարբերականի հետ զրույցում պատմել է Չաստյակովի կինը, նռնակը եղել է նվերի տուփերից մեկի մեջ՝ ալկոհոլի և նռնակի տեսքով բաժակների հետ։

Strana.ua-ն՝ վկայակոչելով իրավապահմ մարմիններում իր աղբյուրներին, գրել է, որ նռնակով նվերի տուփը զոհվածին կարող էր փոխանցել նրա ավագ օգնականը։

Իր հերթին, Украинская правда-ն՝ ոստիկանությունում իր աղբյուրին հղումով, հայտնել է, որ բնակարանի զննության արդյունքում ևս հինգ չպայթած նռնակ է հայտնաբերվել։

  • Կիսվել: