կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայի վարչապետն անբարենպաստ է համարել երկրի բանակի ներկա դիրքերը մարտի դաշտում

Ուկրաինայի վարչապետն անբարենպաստ է համարել երկրի բանակի ներկա դիրքերը մարտի դաշտում

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն անբարենպաստ է համարել երկրի բանակի ներկա դիրքերը մարտի դաշտում: ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հավելել է, որ Ռուսաստանի ԶՈւ-ն օդում առավելություններ ունի:

Կառավարության ղեկավարն ասել է, որ անցյալ շաբաթ ռուսական զորքերը հազարավոր կառավարվող ռումբեր են նետել Դոնեցկի Ավդեևկա քաղաքի վրա։ Իր հերթին, Ուկրաինայի զինված ուժերը բախվում է օտարերկրյա գործընկերների կողմից արկերի մատակարարման կրճատմանը։

Շմիգալի խոսքով՝ այս պահին Կիևի համար շատ կարևոր է հեռահար հրթիռների ձեռքբերումը։ Ուկրաինական զորքերին այդ արկերն անհրաժեշտ են թիկունքում գտնվող ՌԴ ԶՈՒ պահեստներին և հրամանատարական կետերին հարվածելու համար։

«Ուկրաինայում արտադրվող անօդաչու թռչող սարքերի և տեխնոլոգիայի շնորհիվ մենք փորձում ենք փոխհատուցել այդ պակասը, սակայն մեզ համար վճռորոշ նշանակություն ունեն հատկապես հեռահար հրթիռներն ու արկերը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։

Վերջում նա բացատրել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի ծանր վիճակի պատճառներից մեկը հեռահար հրթիռների պակասն է։

  • Կիսվել: