Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանում է հայտարարվել
Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանում է հայտարարվել. Այն վերաբերում է շրջանի 213 բնակավայրի՝ հայտնել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։
«Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով քաղաքացիական բնակչության կյանքին սպառնացող մշտական վտանգը սահմանային շրջաններում հրետակոծման հետևանքով»,- նշել է պաշտոնյան։
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր Ռուսաստանի կողմից Սումիի շրջանի վրա հարձակման նախապատրաստումը: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը կենտրոնացել են Կուրսկի մարզում, սահմանի մոտ շարունակվում է զորքերի կուտակումը։ Նրանց թիվը Սումիի ուղղությամբ, ըստ Զելենսկու, ավելի քան 50 հազար է: