շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայի որոշ շրջաններում դարձյալ օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի որոշ շրջաններում դարձյալ օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Ինչպես նշվում է՝ օդային տագնապ է հայտարարվել Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում։

Ըստ առցանց քարտեզների՝ առաջինն օդային տագնապի ազդանշանը հնչել է Դնեպրոպետրովսի մարզում Մոսկվայի ժամանակով ժամը 20։28-ին (Երևանի ժամանակով՝ 21։28), իսկ 20։51-ին (Երևանի ժամանակով՝ 21։51) այն հնչել է նաև վերոնշյալ մյուս մարզերում։

Հավելենք, որ ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Օդեսայի մարզում, ինչից հետո ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Օդեսայում պայթյունների մասին։

 

 

  • Կիսվել: