Ուկրաինայի հարցում Մոսկվան դիմում է «ձգձգման ռազմավարության». Գերմանիայի կանցլեր
Ուկրաինայում խաղաղ կարգավորման ճանապարհին Մոսկվան դիմում է «ձգձգման ռազմավարության»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջև հանդիպման հաստատումը կապելով որոշակի նախապայմանների հետ: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է DW-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Պուտինը ճիշտ է համարում այս հանդիպումը նախապայմանների հետ կապելը, որոնք Ուկրաինայի տեսանկյունից, մեր տեսանկյունից և իմ անձնական տեսանկյունից բացարձակապես անընդունելի են»:


