երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն

Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն

Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորման համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այս կայուն խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության և պարենային անվտանգության, մենք պետք է նախնական ռազմավարական քննարկում անցկացնենք»,-ասել է նա:

  • Կիսվել: