Ուկրաինայի համար պատերազմը չի ավարտվի դիրքային նվաճումներով․ Թուրքիայի նախագահի խոսնակ
Ուկրաինայի հակամարտությունը դժվար թե Կիևի համար ավարտվի «դիրքային ձեռքբերումներով», հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ինքը եկել է այն եզրակացության, որ այդ հակամարտությունը Կիևի և Մոսկվայի միջև չէ։
Քալընը ներկա իրավիճակն անվանել է «սառը պատերազմ 2․0»։
«Ռուսաստանն առաջարկել է Արևմուտքի համար անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել, սակայն կողմերը համաձայնության չեն եկել: Վստահ եմ, որ Ուկրաինայի համար պատերազմը չի ավարտվի դիրքային նվաճումներով», - նշել է նա։