երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայի հակամարտությունը չպետք է դուրս գա երկրի սահմաններից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինայի հակամարտությունը չպետք է դուրս գա երկրի սահմաններից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է երաշխավորի, որ Ուկրաինայի հակամարտությունը դուրս չի գա այդ երկրի սահմաններից։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում նրա համար, որ հակամարտությունը չսրվի և դուրս չգա Ուկրաինայի սահմաններից: Դաշինքն իր ներկայությունը զգալիորեն ամրապնդել է արևելքում. մենք բարձր պատրաստվածության 130 ինքնաթիռ ունենք, ավելի քան 200 նավ՝ հյուսիսից մինչև Միջերկրական ծով, լրացուցիչ հազարավոր զինվորականներ ենք տեղակայել տարածաշրջանում»,- ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանելու դաշինքի տարածքի յուրաքանչյուր միլիմետրը։

  • Կիսվել: